Գիտնականները պարզել են, թե գիրիպի վիրուսները մարդկանց ինչպես են վարակում

20 նոյեմբերի, 2018  22:56

Griffith Institute for Glycomics-ից (Ավստրալիա) եւ University of Hong Kong-ից (Հոնկոնգ) գիտնականները լույս են սփռել այն երեւույթի վրա, թե գիրիպի վիրուսները մարդկանց ինչ կերպ են վարակում: Այս հայտնագործությունը կարող է օգնել այդ հիվանդության կանխարգելման եւ բուժման նոր մեթոդների մշակմանը:

Պարզվում է շնչուղիներում շաքարի հատուկ մոլեկուլները (սիալիլացված Օ-գլիկաններ) կարող են առանցքային ռեցեպտորներ լինել գրիպի վիրուսի, այդ թվում՝ թռչնի գրիպի նման բարձր ախտածնություն ունեցող շտամների համար: Գրիպի վիրուսի կառուցվածքում մասնագետների ուշադրությունն է գրավել հեմագլյուտինին սպիտակուցը, որը հրաշալի միանում է այս ռեցեպտորներին, փոխանցում է Xinhua-ն:

Այս հետազոտությունները նոր հնարավորություններ են բացում հակագրիպային դեղամիջոցների մշակման համար: Օրինակ՝ կարելի է նոր մոլեկուլներ ստեղծել, որոնք նմանակում են սիալիլացված Օ-գլիկանները եւ արգելափակում են այս մոլեկուլների հետ վիրուսիների միավորումը: Սա թույլ կտա վիրուսի «ուշադրությունը փոխարկել», իսկ վերջնարդյունքում վարակումը կանխել: Ավելին՝ նման մոտեցման շնորհիվ տեսականորեն հնարավոր է գրիպի ցանկացած շտամի դեմ ունիվերսալ միջոց ստանալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում