Ինչո՞ւ են վերքերը ցերեկն ավելի արագ ապաքինվում, քան գիշերը

21 նոյեմբերի, 2018  13:32

Ցիրկադային ռիթմերը (այսպես կոչված՝ ներքին ժամացույցը) վերահսկում է մարմնի բոլոր բջիջների աշխատանքը, դրանք նաեւ կարեւոր դերակատարում ունեն վնասվածքների վերականգնման ընթացքում: Քեմբրիջի համալսարանի գիտնականները պարզել են, որ օրվա ժամից կախված՝ ֆիբրոբլաստները (մաշկի բջիջները) իրենց տարբեր կերպ են պահում:

Երբ տեղի է ունենում մաշկի վնասում, ֆիբրոբլաստները տեղափոխվում են վնասված հատված եւ արտադրում վերականգնող միացություններ, ներառյալ կոլագեն՝ այդ հատվածը վերականգնելու համար: Ֆիբրոբլաստների գործելու համար անհրաժեշտ է  ակտին սպիտակուց. դրա անբավարարության դեպքում ֆիբրոբլաստների շարժունակությունը նվազում է:

Իսկ ակտինի մակարդակը, ինչպես պարզվել է, անմիջականորեն կախված է օրվա ժամանակից. գիշերը ակտինի մակարդակը, ինչպես նաեւ վնասվածքների վերականգնման արագությունը նվազում է:

Բջջային կուլտուրաների եւ կրծողների հետ կատարված փորձերը հաստատել են, որ ցերեկը վերականգնումը 2 անգամ ավելի արագ է եղել: Սակայն անհրաժեշտության դեպքում հնարավոր է բջիջներին «խաբել»՝ փոխելով լուսավորության մակարդակը կամ նյութեր մտցնելով, որոնք ազդում են ֆիբրոբլաստների վրա. այդ դեպքում գիշերը եւս կարելի է հասնել ֆիբրոբլաստների նույնպիսի վերականգնման, ինչպես ցերեկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում