Հանգիստ եւ խաղաղ դեռահասները ավելի երկար են ապրում. հետազոտություն

22 նոյեմբերի, 2018  13:08

Հանգիստ եւ խաղաղասեր դեռահասները ավելի երկար են ապրում: The Telegraph-ը հաղորդում է, որ նման բնվարության գծերը՝ ինչպիսին են հանգստությունն ու կարեկցանքը, նվազեցնում են վաղաժամ մահվան հավանականությունը:

Նյու Յորքի Ռոչեսթերի համալսարանից գիտնականները վերլուծել են ԱՄՆ-ի միջնակարգ դպրոցների 26 845 աշակերտների տվյալները: Տվյալ հետազոտությունը տեւել է 48 տարի եւ ըստ էության, ընդգրկել ԱՄՆ տարածքի բոլոր դպրոցների 5 տոկոսը:

Պարզվել է, որ հանգիստ եւ կարեկից դեռահասները մինչեւ 60 տարեկանն ապելու բարձր հավանականություն ունեն: Գիտնականները դա բացատրում են նրանով, որ այդ բնավորության գծերով մարդիկ հակված են առողջ կենսակերպ վարելուն եւ հետագայում ավելի քիչ են ամուսնալուծվում:Սա կարեւոր հանգամանք է, քանի որ ամուսնալուծվածները, ինչպես հայտնի է, պատշաճ ուշադրություն չեն դարձնում իրենց առողջությանը եւ ավելի քիչ են դիմում բժշկի:

Մինչդեռ դեռահասային տարիքի իմպուլսիվությունը կարող է բացասական հետեւանքներ ունենալ, քանի որ դրա հետեւանքով դեռահասը կարող է վնասակար սովորություններ ունենալ, որոնք կազդեն նրա իմունային համակարգի վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում