Գիտնականները պարզել են, թե ինչու են կանայք սեքսի ժամանակ տնքում

24 նոյեմբերի, 2018  23:43

Կենտրոնական Լանքաշիրի եւ Լիդսի համալսարանի գիտնականները որոշել են հետազոտություն անցկացնել ինտիմ մտերմության ժամանակ կանանց տնքոցների մասին:

Գիտնականների եզրակացությունները անսպասելի են դարձել: Bild-ը հաղորդում է, որ շատ կանայք սկսում են բարձր տնքալ որպեսզի զուգընկերոջը դրդեն ավարտել սեռական ակտը: Այս եզրահանգման հետ համաձայնել է հարցված կանանց 87 տոկոսը:

Հետազոտությանը մասնակցել են 18-48 տարեկան իգական սեռի ներկայացուցիչներ: Նրանք պետք է պատասխանեին, թե ինչու են տնքում սեքսի ժամանակ հարցին:

Սեքսոլոգ Քրիստինե Յանսոնը նշում է, որ տղամարդը չպետք է կնոջը ստիպի սեռական մտերմության: Եթե նա սպասի, մինչեւ որ զուգընկերուհին սկսկի պատասխանել նրա հպումներին, ապա սեքսի ժամանակ անկեղծ տնքոցների հավանականությունն ավելի բարձր կլինի:

Հակառակ դեպքում, ինչպես ընդգծում է փորձագետը, կինը կձեւացնի, որ հաճույք է ստանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում