Գիտնականները մարդկային ընկերքի առաջին կրկնօրինակն են ստեղծել

1 դեկտեմբերի, 2018  23:44

University of Cambridge-ից գիտնականները իսկական ընկերքի բջիջներից լաբորատորիայում  մինի ընկերք են աճեցրել, որը կազմված է  մի քանի բջջային շերտերից եւ անգամ հորմոններ է արտադրում (խորիոնիկ գոնադրոտրոպին): Այս օրգանոիդը թույլ կտա հետազոտել պտղի զարգացման շեղումները եւ լաբորատոր պայմաններում բնականին առավելագույնս մոտ դեղերը թեստավորել:

Ընկերքը ձեւավորովում է արգանդի պատին պտղի սաղմնային թաղանթների ներաճման արդյունքում եւ ապահովում է պտղի սնուցումը եւ շնչառությունը: Ավելին՝ այն պաշտպանում է մոր իմունիտետի կողմից հարձակումների դեպքում: Ընկերքն արտադրում է հորմոններ, որոնք անհրաժեշտ են ինչպես հղիության համար, այնպես էլ ապագա երեխայի կերակրման նախապատրաստման համար:

Գիտնականները գելային կարկասում եռաչափ օրգանոիդ են ստեղծել, որը նմանակում է հղիության առաջին եռամսյակում ընկերքի աշխատանքը: Օրգանոիդը կարողացել է լաբորատորիայում երեք տարի ապրել: Գիտնականները որպես հիմք են ընդունել դոնորական նյութը՝ մի քանի կանանց ընկերքի բջիջները, որոնց դրել են կարկասի վրա:

Բացի այդ, այդ բջիջների աճի եւ դիֆերենցիացիայի համար կատարյալ միջավայր է ստեղծվել (հորմոններից եւ աճի գործոններից կոկտեյլ):

Արդյունքում կարկասի վրա տրոֆոբլաստ է ձեւավորվել՝ (սկիզբ է տալիս պտղի թաղանթի վերին շերտին) բջիջների երկու հիմնական պոպուլյացիաներով:

Պոպուլյացիաներից մեկը պատասխանատու էր արգանդի էնդոմետրիայի եւ մայրական զարկերակների հետ փոխազդեցության, իսկ մյուսը՝ նյութափոխամակության եւ հորմոնների արտադրության համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում