Կապ է հայտնաբերվել կանանց շրջանում ատամների կորստի եւ հիպերտոնիայի զարգացման միջեւ

5 դեկտեմբերի, 2018  09:30

Կապ է հայտնաբերվել կանանց շրջանում ատամների կորստի եւ հիպերտոնիայի զարգացման միջեւ:

American Journal of Hypertension-ը հայտնում է, որ Նյու Յորք նահանգի համալսարանի մասնագետները հետազոտության շրջանակում վերլուծել են դաշտանադադարի շրջանում գտնվող 36 692 կանանց տվյալները, որոնք 1998-ից 2015 թվականների ժամանակահատվածում ատամնաբույժի են այցելել պերիոդոնտիտի պատճառով: Պարզվել է՝ այն կանանց շրջանում, ում ատամները թափվել էին, հիպերտոնիայի զարգացման հավանականությունը 20 տոկոսով ավելի բարձր է եղել:

Փորձագետների կարծիքով՝ երիտասարդ եւ շատ նիհար կանանց դեպքում համանման վտանգը կարող է էլ ավելի զգալի լինել:

Գիտնականներն ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, որ ատամների խնդիրների դեպքում մարդը սկսում է խուսափել սնունդի մեջ առավել կոշտ մթերքների գործածումից, որոնց մեջ կարող են մտնել նաեւ թարմ մրգերն ու բանջարեղենը: Փոխարենը՝ նա սկսում է իր սննդակարգի մեջ ընդգրկել փափուկ, ջերմային մշակման ենթարկված մթերքներ:

«Սննդակարգում նման փոփոխությունները կարող են կապված լինել հիպերտոնիայի զարգացման մեծ հավանականության հետ»,- նշում են մասնագետները:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում