Միս եւ գինի. 100-ամյա բրիտանացին պատմել է իր երկարակեցության գաղտնիքների մասին

8 դեկտեմբերի, 2018  11:24

Բրիտանական Բաքինգեմշիր կոմսությունից Արթուր Գրիսբրուկը վերջերս նշել է իր 100-ամյա հոբելյանը: Հետաքրքրիր է, որ ողջ կյանքի ընթացքում նա հետեւել է սննդակարգի, որը ցանկացած դիետոլոգ կքննադատեր. ամենատարեց բրիտանացիներից մեկը շատ է սիրում միս, նրբերշիկ, ձու, ինչպես նաեւ գրեթե ամեն օր 2 բաժակ կարմիր գինի է խմում:

Նրա խոսքով, հենց այդ սննդակարգի շնորհիվ է նա հասել այդ տարիքին:

Պարոն Գրիսբրուկը, չնայած տարիքին, բավականին ակտիվ եւ առույգ է, ինքն է գնում գնումների եւ սնունդ պատրաստում: Նաեւ ինքնուրույն տան գործերն է անում, իսկ երբեմն ընկերների հետ է հանդիպում: Նա նաեւ շատ տարված է իր հոբբիով՝ երգոհոնի նվագով:

Բրիտանացին իր երկարակեցության եւ ակտիվության երաշխիք է համարում իր «դիետան», որում ի դեպ շատ խոլեստերին եւ տապակած միս կա: Նա բացատրել է, որ ուտում է միայն այն, ինչ ուզում  է, իսկ ամենասիրելի կերակրատեսակներ է անվանում սթեյքները, նրբերշիկները, ձուն, թարմ բուլկիները եւ պոմիդորները. դրանց հանդեպ թուլություն ուներ նաեւ նախորդ տարիներին:

«Երբ ես թոշակառու դարձա, բժիշկն ասաց, որ պետք է զգույշ լինել նման մենյուի հետ եւ ավելի առողջ սնունդ ընդունել: Բայց ես որոշեցի, որ վայելելու եմ կյանքը եւ ուտելիքը եւ միայն շահեցի դրանից», - ասել է Գրիսբրուկը:

Թեեւ տղամարդը խոստովանում է, որ նրա առողջությունը  երիտասարդ տարիների պես չէ, բայց 100-ամյա բրիտանացին լուրջ խնդիրներ չունի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում