Շուտով կեսարյան հատումը ռոբոտնե՞րը կկատարեն

11 դեկտեմբերի, 2018  09:29

Ոչ հեռու ապագայում հիվանդանոցներում կեսարյան հատումը կսկսեն կատարել ռոբոտները, իհարկե՝ բժիշկների հսկողությամբ: Այսպիսի նորամուծության են արդեն պատրաստվում Մեծ Բրիտանիայում:

Մասնագետների կարծիքով՝ ռոբոտները շուտով այնքան առաջ կմղվեն, որ վիրաբույժները կհեռանան վիրահատական սեղաններից եւ կդառնան իրենց մեխանիկական գործընկերների ասիստենտները, եւ այս ամենը վիրաբուժական վիրահատությունները շատ ավելի անվտանգ կդարձնի: Ժամանակակից բժշկության մեջ նաեւ զգալի փոփոխություն կդառնա մարդու ԴՆԹ-ի գրառման տեխնոլոգիան, ինչը բուժումը ավելի ներազդող կդարձնի:

Փորձագետների կարծիքով՝ բժիշկները հնարավորություն կստանան ախտորոշելու այնպիսի հիվանդություններ, ինչպես քաղցկեղը, դեռեւս մինչ այն, երբ դրանք առողջությանն անշրջելի վնաս կհասցնեն: Արդյունքում վիրաբուժական վիրահատությունները ծավալով պակաս մասշտաբային եւ տրավմատիկ կլինեն: Այս բոլոր կանխատեսումները պարունակվում են զեկույցում, որը հրապարակել է Մեծ Բրիտանիայի Վիրաբույժների թագավորական քոլեջը: Դրա հեղինակները հայտնում են, որ բժշկությունը թվային ճեղքման սահմանին է, իսկ արդեն մյուս տարի սպասվում է մեքենաների զանգվածային ներխուժումը Անգլիայի պետական հիվանդանոցներ:

Իհարկե, մեքենաները ցանկացած միջամտություն պետք է կատարեն իսկական բժիշկների խիստ հսկողության ներքո, ընդգծում է Oxford University-ից նեյրովիրաբույժ Ռիչարդ Քերրը:

Այս հարցում խանդավառության ավելցուկը նույնպես վտանգավոր է, եւ ռոբոտներին պետք է զգուշավորությամբ ընդունել: Այսպես՝ 2015 թվականին 69-ամյա հիվանդը մահացել է, երբ ռոբոտը նրա սրտի վիրահատություն էր կատարում: Հետազոտությունը ցույց է տվել, որ մահվան պատճառը հենց ռոբոտի օգտագործումն էր, եւ եթե այն կատարեր մարդը, ապա տվյալ սխալը կարող էր չլինել:

Սակայն սպասվում է, որ մոտ ապագայում ռոբոտներն, այնուամենայնիվ, վիրաբուժության մեջ ակտիվորեն կօգտագործվեն, հատկապես աղիների, սրտի, թոքերի եւ կանանց սեռական օրգանների վիրահատությունների համար: Ռոբոտների օգտագործումը թույլ է տալիս այս վիրահատությունները շատ ավելի արագ ու քիչ ինվազիվ դարձնել, ինչը նշանակում է, որ դրանցից հետո հիվանդներն ավելի հեշտ ու արագ կվերականգնվեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում