Նոր թեստը կարող է արյան միջոցով քաղցկեղը հայտնաբերել ընդամենը 10 րոպեում

12 դեկտեմբերի, 2018  13:35

University of Queensland համալսարանի (Ավստրալիա) գիտնականների մշակած նոր թեստը կարող է արյան միջոցով քաղցկեղը հայտնաբերել ընդամենը 10 րոպեում, իսկ ճշգրտությունը կարող է հասնել 90 տոկոսի:

Nature Communications-ում հրապարակված հետազոտության մեջ նշվում է, որ թեստի հիմքում դրված է հեղուկը, որը գույնը փոխում է հետազոտվող նմուշում քաղցկեղային բջիջների առկայության դեպքում: Համակարգը հետեւյալ կերպ է աշխատում. քաղցկեղային ԴՆԹ-ն եւ առողջ օրգանիզմի ԴՆԹ-ն ամրացվում են հատուկ նշված մետաղական տարրերին: ԴՆԹ նմուշն ավելացնում են ոսկե նանոմասնիկներով ջրի մեջ: Երբ քաղցկեղային բջիջների ԴՆԹ-ն ամրացնում են մասնիկներին, լուծույթը վարդագույն է դառնում: Եթե մասնիկներին ամրացվում է առողջ բջիջների ԴՆԹ-ն, ջուրը երկնագույն է դառնում:

Արդյունք ստանալու համար անալիզի ենթարկվող նմուշում բավական է ԴՆԹ-ի աննշան քանակությունը:

Թեստի արդյունավետությունը ստուգել են մարդու քաղցկեղային եւ առողջ բջիջների 200 նմուշների վրա: Թեստն առայժմ օգտագործել են միայն կրծքագեղձի, շագանակագեղձի, աղիների քաղցկեղի եւ լիմֆոմայի հայտնաբերման համար:

Թեստի հեղինակների խոսքով՝ այն իսկական ճեղքում կլինի, քանի որ շարժական է, կարող է աշխատել բջջային հեռախոսի հետ:

Սակայն դեռեւս հայտնի չէ, թե այն երբ հասանելի կլինի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում