Նշանակվել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրենի պաշտոնակատարը

12 դեկտեմբերի, 2018  19:50

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քրիստինե Սարգսյանը 2018 թվականի դեկտեմբերի 10-ից նշանակվել է առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար: Այդ մասին տեղեկացրին վարչապետի աշխատակազմից:

Սարգսյանը նշանակվել է մինչև սահմանված կարգով առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում