Գրիպի դեմ պատվաստումները սրտայինների շրջանում վաղաժամ մահվան հավանականությունը կրճատում են

14 դեկտեմբերի, 2018  09:30

Գրիպի դեմ պատվաստումները սրտայինների շրջանում վաղաժամ մահվան հավանականությունը կրճատում են: Այսպիսի եզրակացություն են կատարել Կոպենհագենի համալսարանի (Դանիա) գիտնականները: Խոսքը պարբերական պատվաստումների մասին է:

Գիտնականները շեշտում են, որ 65-ն անց տարեց մարդկանց համար, որոնք տառապում են սիրտ-անոթային հիվանդություններով, գրիպը կարող է լուրջ վտանգ ներկայացնել տարբեր, ներառյալ արյունատար անոթներում խախտումների պատճառով: Այսպիսով, գրիպի դեմ պատվաստումները կարող են համարվել համեմատաբար անվտանգ եւ հասանելի մեթոդ այս հիվանդների շրջանում ապրելիության ցուցանիշների բարելավման համար:

Պարզվել է, որ սրտային անբավարարության առկայության դեպքում գրիպի դեմ պատվաստումը վաղաժամ մահվան հավանկանությունը նվազեցնում է 18 տոկսով, իսկ սրացումների զարգացման պատճառով հանկարծամահության հավանականությունը՝ 19 տոկոսով:

Առողջացնող էֆեկտի կարելի է հասնել տարեկան մեկ անգամ պատվաստվելով: Իհարկե, այդ դեպքում դրական ցուցանիշներն ավելի համեստ կլինեն՝ վաղաժամ մահվան հավանականությունը նվազում է 13 տոկոսով, իսկ սիրտ-անոթային հիվանդությունների բարդությունների հետեւանքով՝ 8 տոկոսով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում