Կինը 30 տարի ապրել է ողնաշարի մեջ ոսկյա ասեղներով

16 դեկտեմբերի, 2018  12:20

Կինը 30 տարի ապրել է ողնաշարի մեջ ոսկյա ասեղներով։

The Daily Mail-ը հայտնում է, որ Տորոնտոյի հիվանդանոցներից մեկն է դիմել 94-ամյա մի կին, որի անունը չի նշվում։ Նա տառապել է թուլամտությամբ եւ հոսպիտալացվել է աստիճանավանդակից ընկնելուց հետո։ Բժիշկների զարմանքը մեծ էր, երբ ռենտգենը ցույց է տվել, որ նրա ողնաշարում ասեղնաբուժության համար նախատեսված ասեղներ կան։

Պարզվել է, որ ասեղները կնոջ մարմնում են գտնվում արդեն 30 տարի։ Հենց այդ ժամանակ է նա այցելել ասեղնաբուժության կորեական կլինիկա։ Միաժամանակ, նշյալ կլինիկայում ոսկյա ասեղները դնում են մաշկի տակ, քանի որ համարվում է, որ այն պետք է մեղմի պացիենտի ցավը։ Բացի այդ, կորեական մշակույթում ոսկին ասոցացվում է հարստության հետ։

Հաշվի առնելով, որ տարեց կինը այլընտրանքային բժշկության կողմնակի ազդեցություններից չի տառապել, միզուղիների վարակի բուժումից հետո դուրս են գրել հիվանդանոցից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում