50 միլիոնից մեկը․ Բրիտանիայում մեծանում է միաձվանի քառյակ, որոնք բեղմնավորվել են բնական ճանապարհով (ֆոտո)

22 դեկտեմբերի, 2018  21:57

Մեծ Բրիտանիայում 5 տարի առաջ ծնվել է միաձվանի քառյակ, որոնց բեղմնավորումը տեղի է ունեցել բնական ճանապարհով։ Նման երեխաների ծնվելու հավանականությունը, մասնագետների խոսքով, կազմում է 50 միլիոնից մեկը։ Ամբողջ աշխարհում ընդամենը 70 միաձվանի քառյակ է ծնվել։  

Վերջերս Ալֆի, Սեմ, Ջեյք եւ Ուիլյամ եղբայրները դարձան 5 տարեկան։ Նրանք նաեւ ավագ քույր ունեն՝ Օլիվիան, որը արդեն 7 տարեկան է։

Տղաները շատ նման են իրար՝ օտարները չեն կարող նրանց տարբերել, սակայն բնավորությունները, ծնողների խոսքով, տարբեր են։

Երեխաները ծնվել են 2013 թվականի դեկտեմբերի 5-ին՝ ժամկետից 4 շաբաթ շուտ։ Ամենախոշորի՝ Ալֆիի մոտ ծնվելուց հետո մանկական ուղեղային կաթված են ախտորոշել։

Ծնողների խոսքով՝ 4 տղաներին մեծացնելը բավականին բարդ է եւ թանկ։ Բոլոր 5 երեխաների ամանորյա նվերների վրա ծնողները 1000 ֆունտ են ծախսել, իսկ մանկական հագուստի վրա ամեն ամիս շուրջ 2000 ֆունտ են ծախսում։ Չնայած բոլոր դժվարություններին՝ 32-ամյա Բեքի Գրեհեմն ու 40-ամյա Բարրի Թոմփսոնը վստահ են, որ Սուրբ ծնունդին ավելի լավ նվեր տիեզերքը նրանց չէր կարող ուղարկել։  

«Մենք շատ բաների միջով ենք անցել,բայց այժմ մեզ համար դժվար է պատկերացնել կյանքն առանց նրանց։ Ոչնչի դիմաց չենք փոխի մեր կյանքը։ Ճիշտ է, սնվելու հետ կապված խնդիրներ կան։ Ես ստիպված եմ լինում շատ խիստ լինել, հակառակ պարագայում ստիպված կլինեմ օրական 5 տարբեր ուտեստներ պատրաստել։ Երբեմն նրանք կռվում են խաղալիքների պատճառով, սակայն իրար շատ են սիրում։ Նրանք շատ նուրբ են եւ ֆանտաստիկ հումորի զգացում ունեն»,-պատմել է Բեքին։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում