Քչերը կարող են դիմանալ գոնե մեկ փոքր կտոր շոկոլադ ուտելու գայթակղությանը եւ իզուր չէ:
Կակաոյի հատիկները մոտ 50 տոկոս ճարպ, 15 տոկոս սպիտակուցային միացություններ, 10 տոկոս օսլա, 5 տոկոս բջջանյութ են պարունակում: Բացի այդ, կակաոն օրգանական թթուների, ֆոսֆորի աղերի եւ կալիումի աղբյուր է:
Ալկալոիդների շնորհիվ (տեոբրոմին եւ կոֆեին) կակաոն եւ շոկոլադը տոնուսը բարձրացնող հատկություն ունեն: Այս եւ ընդհանուր ամրապնդող հատկությունների շնորհիվ, շոկոլադը եւ կակաոն լայն կիրառում ունեն ֆիզիկական եւ զգայական գերլարվածության բուժման եւ պրոֆիլակտիկայի ժամանակ, ինչպես նաեւ աշխատունակության բարձրացման համար:
Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ քնելուց առաջ մեկ գավաթ կակաոն կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից: Բանն այն է, որ կակաոյի հատիկներում ֆլավոնոլներ են պարունակվում, որոնք տվյալ ըմպելիքն օգտագործելու ժամանակ նիհարեցման էֆեկտ են ապահովում:
Քյոլնի համալսարանի հետազոտողները պարզել են, որ կակաոյի հատիկներում պարունակվող կատեխինը եւ էպիկատեխինը կարող են երիկամների քրոնիկ հիվանդություն ունեցողներին պաշտպանել սրտային անբավարարությունից:
Գալլե Վիտտենբերգի համալսարանի եւ Մաքս Ռուբների ինստիտուտի մասնագետները նշում են, որ կակոյի հատիկները նախկինում անհայտ D2 վիտամինի աղբյուր են: Կակաոյի յուղում եւ մուգ շոկոլադում D2 վիտամինի պարունակությունն ամենամեծն է, մինչդեռ սպիտակ շոկոլադում այն զգալիորեն ավելի քիչ է: Ինչպես հայտնի է, D խմբի վիտամինները մարդու սննդակարգի անփոխարինելի մաս են համարվում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր