Ինչպե՞ս են աշխատում ակնեի դեմ միջոցները

26 դեկտեմբերի, 2018  13:19

Իզոտրետինոինը, որը նշանակվում է ակնեի (կորյակ, պզուկ) բուժման համար, պզուկներով մարդու մաշկի միկրոֆլորան այնպես է փոխում, որպեսզի այն կազմով ավելի նման լինի առանց կորյակների մարդու մաշկին: Այս մասին պատմում են Washington University School of Medicine- գիտնականները:

Պարզելու համար, թե ինչպես են աշխատում ակնեի դեմ միջոցները, գիտնականները վերլուծել են ակնե ունեցող 17 կամավորների մաշկի քերուկները, որոնք իզոտրետինոին էին օգտագործում եւ 8 մարդու, ովքեր չէին օգտագործել այս միջոցը (նրանցից  50 տոկոսն ակնե ուներ):

Պարզվել է, որ դեղամիջոցը մեծացրել է մաշկի բակտերիաների բազմազանությունը: Ընդ որում դեղը կրճատում էր Propionibacterium բակտերիաների ընդհանուր քանակը: Մասնագետները բացատրել են, որ դեղը թույլ էտալիս մաշկի վրա բակտերիալ համայնք ստեղծել, որը նվազեցնում է ակնեի կրկնակի զարգացման վտանգը, անգամ թերապիայի ավարտից հետո:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում