Նոր գելը կօգնի նվազեցնել կրծքի քաղցկեղի առաջացման վտանգը

8 հունվարի, 2019  21:25

Մաշկը մերսելու նոր, թափանցիկ գելը կօգնի կրճատել կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը:Ինչպես հաղորդել է The Daily Mail-ը, գելը պարունակում է տամոքսիֆեն հակաքաղցկեղային պրեպարատ, որը մի քանի տարի է, ինչ օգտագործվում է կրծքի քաղցկեղի բուժման համար: Այս փուլում գիտնականները հետազոտություններ են անցկացնում առողջ կանանց մասնակցությամբ, որպեսզի պարզեն նոր գելի դերը կրծքագեղձի քաղցկեղի զարգացման կանխարգելման գործում:Տեսականորեն, գելի բուժական ազդեցությունը նրանում է, որ այն, որպես էստրոգենի ռեցեպտորների մոդուլատոր, նվազեցնում է կրծքի խտությունը`ներգործելով կրծքագեղձի բջիջների վրա:Ավելի վաղ նշվում էր, որ կրծքի մեծ խտությունը այն գործոնն է, որը մեծացնում է չարորակ ուռուցքների առաջացման վտանգը: Բացի դա, կրծքագեղձի բարձր խտության պատճառով դժվար է մամոգրամայով հայտնաբերել ուռուցքի առկայությունը:Միեւնույն ժամանակ, տամոքսիֆենը կարող է զգալի ազդեցություն ունենալ կրծքագեղձի հյուսվածքի կառուցվածքի վրա: Սակայն այս պրեպարատի հաբերը շատ տհաճ կողմնակի ազդեցություններ ունեն`սրտխառնոցից մինչեւ արգանդի քաղցկեղի առաջացման վտանգ:Գիտնականները հույս ունեն, որ գելի տեսքով տամոքսիֆենը շատ ավելի անվտանգ կլինի հաբերից եւ նվազագույնի կհասցնի կողմնակի ազդեցությունները:Ընթացիկ ուսումնասիրության մեջ, որն անցկացվում է ԱՄՆ-ի, Գերմանիայի եւ Իսպանիայի հիվանդանոցներում, մասնակցում են 35-ից մինչեւ 75 տարեկան 330 կանայք: Նրանք բոլորն ամեն օր կրծքին քսում են տամոքսիֆեն գելը (BHR-700) կամ պլացեբո: Փորձի բոլոր մասնակիցներն ունեն կրծքագեղձի խիտ հյուսվածք:Ուսումնասիրության արդյունքները կհրապարակվեն հաջորդ տարի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում