Նոր քնաբերը թույլ կտա վտանգի դեպքում արթնանալ

14 հունվարի, 2019  21:26

Ըստ հետազոտության արդյունքների քնաբեր ընդունող ամեն երկրորդ մարդը, եթե նրա մոտ տագնապի ազդանշան է հնչում, չի արթնանում: Կագոսիմայի համալսարանի գիտնականները կարողացել են քնաբեր ստեղծել, որը ուղեղին չի խանգարում տագնապի ազդանշաններ ընդունել եւ վտանգի դեպքում թույլ է տալիս արթնանալ: Նրանց աշխատանքի մասին նյութը հրապարկվել է Frontiers in Behavioral Neuroscience ամսագրում:

Դեղը դեռ կոչվում է DORA-22: Մկների վրա փորձարկումները հաջող են անցել. նոր քնաբերը մկներին թույլ է տվել վտանգի դեպքում արթնանալ, ինչպես նաեւ արթնանալուց հետո արագ քնել:

Գիտնականները բացատրում են, որ նորմայում մարդը, որն առանց քնաբերի է քնում, կարող է արձագանքել աղմուկի ազդանշաններին եւ արթնանալ. նման մեխանիզմը փրկում է հնարավոր վտանգներից:

Քնաբերները, ցավոք, բացասաբար են անդրադառնում ուղեղի այդ գործառույթի վրա: Օրինակ՝ այնպիսի տարածված դեղերը, ինչպիսիք են բենզոդիազեպինները, ուժեղ քնկոտություն  են առաջացնում, որի ժամանակ արտաքին տեղեկատվությունն ընդունելու ուղեղի կարողությունը ճնշված է լինում:

 Բենզոդիազեպինների դասից դեղերի փորձարկման ժամանակ մասնակիցների կեսը հրդեհի ազդանշանի ժամանակ չի կարողացել արթնանալ, որը ձայնի բարձրության առումով համադրելի է քնած մարդու մոտակայքում աշխատող փոշեծծիչի հետ:

Թեեւ նոր քնաբերը դեռ պետք է  պացիենտների վրա կլինիկական փորձարկման ենթարկվի, հետազոտողները արդեն հավանական են համարում, որ նրանց ստեղծած դեղը խոստումնալից փոխարինող կլինի ավանդական բենզոդիազեպիններին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում