Լավ հարաբերություննե՞ր եք ցանկանում՝ ծիծաղեք միասին

19 հունվարի, 2019  10:35

Գիտնականները նշել են, թե ինչն է զուգընկերների հարաբերություններն ամուր եւ երջանիկ դարձնում։ Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը՝ հղում կատարելով Քանզասի համալսարանի հետազոտություններին, բարի կատակը ձեր երկրորդ կեսի հանդեպ կարող է իսկապես ամրապնդել ձեր միությունը։Գիտնականները պնդում են, որ խաղացկուն լինելը կարեւոր դեր է խաղում ռոմանտիկ հարաբերություններում։ Կարեւոր չէ, թե ինչի շուրջ եք կատակում՝ սիրելի ֆուտբոլային թիմի՞, թե՞ ֆիլմ դիտելիս սենտիմենտալության վրա։ Ինչպես նշում է հետազոտության ղեկավար Ջեֆրի Հոլը, բարեկամական, ընդհանուր ծիծաղը միմյանցով զուգընկերների տարվածության ցուցիչ է։Գիտնականներն ընդհանուր առմամբ կատարել են 39 հետազոտություն, որոնց մասնակցել է մոտ 150 հազար մարդ։ Հետազոտության նպատակն էր՝ որոշել հումորի դերը հարաբերություններում։ Պարզվել է, որ հումորի նման զգացողություն ունեցող զույգերի պարագայում բարձրացել է ավելի երկար հարաբերությունների հավանականությունը։ Լավ ցուցիչ է նաեւ բարի կատակը միմյանց հանդեպ։Իսկ ահա չար ու վիրավորական կատակները, ընդհակառակը, վկայում են զույգերի միջեւ խնդիրների առկայության մասին։Հետազոտության արդյունքները կհրապարակվեն Personal Relationships ամսագրի նոր համարում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում