Գիշերը լիարժեք քնելու եւս մեկ պատճառ. Քնի պակասը ցավի զգացումը ուժգնացնում է

30 հունվարի, 2019  09:37

Միայն մեկ անքուն գիշերը բավական է, որ ցավի շեմը նվազի: Այս մասին նշված է Բերքլիի Քալիֆորնիական համալսարանի գիտնականների հետազոտության մեջ:

Խնդիրն այն է, որ քնի դեֆիցիտի հետեւանքով «միանում» են գլխուղեղի՝ ցավային զգացողությունների ճնշման համար պատասխանատու նեյրոնները: Այսպիսով, գտնվել է ոչ լիարժեք քնի եւ ֆիզիոլոգիական անհարմարության կապի բացատրությունը: Սրա հետ կապված մասնագետները կոչ են անում մեծ ուշադրություն դարձնել հիվանդանոցներում պացիենտների լիարժեք քնին: Խոսքն առաջին հերթին վերաբերում է նրանց, ում բուժման եւ առողջացման պրոցեսն ուղեկցվում է ցավային զգացողություններով:

Փորձագետները նշում են, որ պացիենտները գիշերը որքան լավ են քնում, այնքան ցավը քիչ են զգում: Սա հաշվի առնելով՝ հրահանգներ են հնչում նրանց գիշերային քունը չխանգարել տարբեր կարգի աղմուկներով եւ արհեստական լուսավորմամբ: Գիտնականները համոզված են, որ բուժհաստատությունների աշխատակիցների համար պացիենտների քունը պետք է կարեւոր առաջնահերթություն դառնա՝ կապված քնի պակասի եւ ցավային զգացողությունների միջեւ հայտնաբերված փոխկապվածության հետ:

Հետազոտության հեղինակները ուշադրություն են դարձնում, որ ստացած արդյունքները նաեւ ցույց են տալիս բնակչության շրջանում տարածված քնի պակասի եւ քրոնիկական ցավերի դեպքերի աճի միջեւ կապը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում