Ինչպիսի՞ օգտակար հատկություններ ունի գազարը

31 հունվարի, 2019  15:30

Գազարի բուժական հատկություններն առաջին հերթին պայմանավորված են կարոտինի մեծ պարունակությամբ, որն օրգանիզմում վերափոխվում է А վիտամինի: Բանջարեղենը նաեւ պարունակում է В խմբի, РР, С, Е, К վիտամիններ:

Գազարի հյութը, ինչպես նաեւ հում արմատապտուղները կիրառվում են հիպովիտամինոզ А-ի դեպքում, որն ուղեկցվում է մեծ ուժասպառությամբ, ախորժակի վատթարացմամբ, ինչպես նաեւ մրսածության հիվանդությունների հանդեպ նախահակվածությամբ: Գազարն օգտակար է նաեւ մաշկածածկույթի չորության, մազերի եւ եղունգների բեկունության դեպքում:

Մասնագետները խորհուրդ են տալիս ձմռանը եւ գարնանը սննդակարգի մեջ ընդգրկել  քերած գազար կամ գազարի հյութ: Բանջարեղենն օգտակար է կոնյունկտիվիտի (շաղկապենաբորբ) եւ եղջերաթաղանթի հիվանդությունների դեպքում, արդյունավետ է հանքանյութերի փոխանակության հետ կապված հիվանդությունների դեպքում: Գազարը թեթեւ թուլացնող եւ միզամուղ էֆեկտ ունի, եւ խորհուրդ է տրվում լեղաքարային եւ միզաքարային հիվանդությունների դեպքում:

Թարմ գազարը, ինչպես նաեւ գազարի հյութը խորհուրդ են տալիս հղիներին, կերակրող մայրերին, ինչպես նաեւ հոգեկան ու ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածության բախվող անձանց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում