Գիտնականները սեքսի փոխակերպում են կանխատեսում

12 փետրվարի, 2019  22:27

Մանիտոբայի համալսարանի(Կանադա) եւ Wisconsin-Extension համալսարանի (ԱՄՆ) գիտնականները սեքսի փոխակերպում են կանխատեսում:

«Ինտիմ հարաբերությունների մասին մեր պատկերացումը փոխած տեխնոլոգիաների շնորհիվ, մենք արդեն հիմա սեքսուալ հեղափոխության ալիք ենք վերապրում: Սակայն մենք կարծում ենք, որ սեքս ինդուստրիայում տեխնոլոգիաների զարգացման նոր փուլ կսկսվի, որը կփոխի սեքսուալ նույնականության ընկալումը», -նշվում է Independent-ում հրապարակված հոդվածում:

Ըստ գիտնականների՝ «դիգիսեքսուալների» դարաշրջան  է սպասվում: «Digisexual» նշանակում է մարդ, որը սեքսուալ շփման տեխնոլոգիական ձեւեր է նախընտրում: Դա նշանակում է, որ «դիգիսեքսուալները»  նախընտրում են ոչ թե մարդուն, այլ սեքս-ռոբոտին, վիրտուալ իրականությունը (VR) եւ այլն:

Մասնագետները նշում են, որ նոր տեխնոլոգիաները սկսում են զգալի ազգեցություն ունենալ ինտիմ կյանքի վրա, քանի որ կարող են ուժեղ սեքսուալ զգացողություններ առաջարկել, որոնք կախված չեն զուգընկերոջ գործողություններից: Հաջողված գովազդի օրինակ կարող են լինել սեքս-ռոբոտները. դրանք դեռ գոյություն չունեն, սակայն լայնորեն քննարկվում են լրատվամիջոցներում:

Այսօր մի շարք ընկերություններ աշխատում են իրական սեքսբոտերի (sexbots) ստեղծման ուղղությամբ: Սակայն կա մեկ էական բացասական կողմ՝ արհեստական ինտելեկտը դանդաղ է աշխատում:

 Այս ֆոնին վիրտուալ իրականության ոլորտում զարգացման առաջընթաց է նկատվում. VR-ն հնարավորություն է տալիս դուրս գալ պոռնոգրաֆիայի պասիվ դիտման սահմաններից:  Դրան հավելելնք վիրտուալ աշխարհների գրավիչ միջավայրը եւ ուղեղի վրա նման տեխնոլոգիաների ազդեցությունն ավելի քան ակնհայտ կդառնա:

Ընդ որում գիտնականներն ուշադրություն են դարձնում նրան, որ ժամանակակից տեխնոլոգիաների սիրահարը վաղ թե ուշ սկսում է հավատալ իր եւ մարդակերպ տիկնիկի միջեւ հարաբերություններին: Նույնն էլ վիրտուալ իրականության դեպքում է. ճշմարտանմանության պատրանքը, եռաչափ պատկերը, հուժկու ձայնը ստիպում են ուղեղին հավատալ, որ վիրտուալ օբյեկտը գոյություն ունի: Նշանակում է, մարդը վիրտուալ իրադարձություններին սկսում է այնպես արձագանքել, ինչպես, եթե դրանք իրականում կատարվեին:

Նորագույն տեխնոլոգաիների զարգացումը կհանգեցնի նրան, որ մարդիկ վիրտուալ սեքսուալ փորձը լիովին իրական կհամարեն:

«Առաջիկա տասնամյակներին, երբ այդ տեխնոլոգիաներն ավելի առաջադեմ դառնան, կմեծանա այն մարդկանց թիվը, որոնք բացառապես կնախընտրեն վիրտուալ իրականությունում կամ այլ հայտնագործությունների միջոցով սեքսը: Դա նոր սեքսուալ նույնականության տարածմանը կհանգեցնի՝ դիգիսեքսուալությանը», - նշում են փորձագետները՝ մտահոգություն հայտնելով, որ դիգիսեքսուալները, ամենայն հավանականությամբ, չեն ընդունվի եւ կքննադատվեն հասարակության կողմից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում