Հայտնի հակասնկային ֆլուկոնազոլ դեղը հղիության ժամանակ կանդիդոզը բուժելու համար հաճախ են նշանակում: University of Montreal-ից կանադացի գիտնականների վերջին հետազոտությունները սակայն ցույց են տվել, որ դեղը բարձրացնում է ինքնաբերական վիժման վտանգը:
Ըստ վիճակագրության՝ գրեթե ամեն 10-րդ կնոջ մոտ հղիության ժամանակ կանդիդոզ է առաջանում: Հղիների մոտ սնկային ինֆեկցիայի զարգացման վտանգը գրեթե 10 անգամ բարձր է նրանց տարիքային խմբի այլ կանաց համեմատ: Բուժումն իրականացվում է տեղային միջոցների (քսուք, գել) եւ ֆլուկոնազոլի ընդունմամբ:
Դեղի կիրառման վտանգների գնահատումը գիտնականերն իրականացրել են ավելի քան 29 հազար հղիությունների ժամանակ, որոնք 6-19 շաբաթներին ավարտվել են ինքնաբերական վիժմամբ:
Պարզվել է, որ ֆլուկոնազոլի փոքր չափաքնակները (150մլգ) երկու անգամ մեծացրել են ինքնաբերական վիժման վտանգը՝ բուժման բացակայության համեմատ: Իսկ դեղի բարձր դոզաները չափաքանակները ավելի քան 3 անգամ բարձրացրել են վտանգը:
Ընդ որում խնդիրները հաճախ նկատվել են ծխող կամ ալկոհոլ օգտագործող հղի կանանց մոտ: Ամենից փոքր վտանգը նկատվել է երիտասարդ կանաց մոտ, որոնք հղիությունից առնվազն 6 ամիս առաջ սկսել են ֆոլաթթու օգտագործել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր