• Latest news

Հայտնի հակասնկային դեղը կարող է վիժման հանգեցնել

22 փետրվարի, 2019  22:24

Հայտնի հակասնկային ֆլուկոնազոլ դեղը  հղիության ժամանակ կանդիդոզը բուժելու համար հաճախ են նշանակում: University of Montreal-ից կանադացի գիտնականների վերջին հետազոտությունները սակայն ցույց են տվել, որ դեղը բարձրացնում է ինքնաբերական վիժման վտանգը:

Ըստ վիճակագրության՝ գրեթե ամեն 10-րդ կնոջ մոտ հղիության ժամանակ կանդիդոզ է առաջանում: Հղիների մոտ սնկային ինֆեկցիայի զարգացման վտանգը գրեթե 10 անգամ բարձր է նրանց տարիքային խմբի այլ կանաց համեմատ: Բուժումն իրականացվում է տեղային  միջոցների (քսուք, գել) եւ ֆլուկոնազոլի ընդունմամբ:

Դեղի կիրառման վտանգների գնահատումը գիտնականերն իրականացրել են ավելի քան 29 հազար հղիությունների ժամանակ, որոնք 6-19 շաբաթներին ավարտվել են ինքնաբերական վիժմամբ:

Պարզվել է, որ ֆլուկոնազոլի փոքր չափաքնակները (150մլգ) երկու անգամ մեծացրել են ինքնաբերական վիժման վտանգը՝ բուժման բացակայության համեմատ: Իսկ դեղի բարձր դոզաները չափաքանակները  ավելի քան 3 անգամ բարձրացրել են վտանգը:

Ընդ որում խնդիրները հաճախ նկատվել են ծխող կամ ալկոհոլ օգտագործող հղի կանանց մոտ: Ամենից փոքր վտանգը նկատվել է երիտասարդ կանաց  մոտ, որոնք հղիությունից առնվազն 6 ամիս առաջ սկսել են ֆոլաթթու օգտագործել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել