Սխալ անալիզի պատճառով կինը կրկնակի մաստէկտոմիա է անցել

23 փետրվարի, 2019  09:45

32-ամյա Մորին Բոսենը կրկնակի մաստէկտոմիա է անցել այն բանից հետո, երբ իմացել է, որ կրծքի քաղցկեղի զարգացման վտանգը մեծացնող BRCA գենի վտանգավոր մուտացիայի կրող է: Ավելի ուշ կինը պարզել է, որ գենետիկ թեստը սխալ է եղել եւ նա իզուր է հեռացրել կրծքագեղձերը:

Այն բանից հետո, երբ Հոլիվուդի աստղ Անջելինա Ջոլին BRCA գենի վտանգավոր մուտացիայի առկայության պատճառով հայտարարել էր կրկնակի մաստէկտոմիայի եւ այնուհետ գիստերէկտոմիայի անցկացման մասին, նրա օրինակին սկսել էին շատ կանայք հետեւել: Նման մուտացիայի դեպքում կրծքի քաղցկեղի զարգացման հավանականությունը հասնում է 80 տոկոսի, կտրուկ մեծանում է նաեւ արգանդի եւ ձվարանների հիվանդությունների զարգացման վտանգը:

Աշխարհի տարբեր երկրներից հարյուր հազարավոր կանայք հետեւելով դերասանուհու օրինակին սկսել են գենետիկ թեստեր հանձնել եւ նրանցից շատերը հետագայում պրոֆիլակտիկ մաստէկտոմիա են անցել՝ իրենց քաղցկեղից պաշտպօանելու համար:

Նույնն արել է նաեւ Կանզասից Մորին Բոսենը, որի ընտանիքում կրծքի քաղցկեղի դեպքեր են եղել:Դեռ 2008-ին նա գենետիկ անալիզ է անցել եւ իմացել որ իր մոտ BRCA գենի մուտացիա կա, որի պատճառով ըստ բժիշկների նրա մոտ կրծքի քաղցկեղի զարգացման վտանգը մոտեցել է 70 տոկոսին:Մի քանի տարի անց Մորինը որոշել է հեռացնել երկու կրծքերը, քանի որ դա 95 տոկոսով նվազեցնում էր կրծքի քաղցկեղի զարգացման վտանգը: Բացի այդ 2018 թվականին նա արգանդի եւ ձվարաների հեռացման վիրրահատության էր պատրաստվում, քանի որ այդ օրգանների քաղցկեղային գոյացությունների վտանգը նույնպես մեծանում էր:

Սակայն նշանակված վիրահատությունից առաջ ապահովագրական ընկերությունը կնոջից պահանջել է երկրորդ գենետիկ փորձաքննություն անցնել, որը կհաստատեր թանկարժեք պրոցեդուրաների անհրաժեշտությունը:Կրկնակի թեստը ցույց է տվել, որ նրա մոտ գենի մուտացիա չկա: Դա հաստատվել է նաեւ երրրորդ ստուգողական թեստի ժամանակ: Պարզվել է, որ կինը բոլորվին իզուր է հեռացրել կուրծքը: Այժմ նա պատրաստվում է դատի տալ նրանց, ովքեր արել են առաջին անալզը եւ սխալ արդյունքներ տվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում