• Latest news

Գիտնականներին հաջողվել է ուլտրաձայնի օգնությամբ բուժել արթրիթը

13 մարտի, 2019  18:28

Ամերիկացի մասնագետներին հաջողվել է ուլտրաձայնային ազդակներով փայծաղի նյարդային բջիջների խթանման միջոցով բուժել արթրիթը:

General Electric հետազոտական կենտրոնից Քրիս Պուլեոյի (Chris Puleo) խոսքով՝ ուլտրաձայնային ազդակները կարող են ոչ միայն նվազեցնել օրգանիզմում բորբոքումների մակարդակը, այլեւ ազդել նյութափոխանակության վրա: Տվյալ մեթոդը կիրառվում է մոչ միայն արթրիթի բուժման, այլեւ արյան մեջ շաքարի մակարդակի նվազեցման համար՝ լյարդի վրա ներազդելու միջոցով:

Փորձերն անցկացվել են արթրիթին նախատրամադրվածություն ունեցող  գենետիկորեն մոդիֆիկացված մկների վրա:

Պարզվել է, որ բուժական ազդեցության կարելի է հասնել մեկ մեգահերց հաճախականությամբ ուլտրաձայնային ազդակների շնորհիվ:

Ընդ որում կարելի է ազդել փայծաղի որոշակի հատվածի վրա՝ ճառագայթահարումների միջեւ ընդմիջումներ անելով:

Դրական արդյունքների հնարավոր է եղել հասնել նաեւ գրգռված աղիքների համախտանիշի եւ տոքսիկ հիպերգլիկեմիայի բուժման ժամանակ: Այդ դեպքում ուլտրաձայնային ազդակների ազդեցությանը ենթարկվել է ոչ միայն փայծաղը, այլեւ լյարդը:

Գիտնականները հույս ունեն, որ ստացված արդյունքները կօգնեն առաջընթաց գրանցել իմունիտետի աշխատանքում խանգարումների հետ կապված հիվանդությունների բուժման ժամանակ:

Հետազոտության արդյունքները հրապարկվել են Nature Communications ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll