«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի բաժանմունք

13 մարտի, 2019  19:18

«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի բաժանմունք:

Ինչպես տեղեկացնում է «Էրեբունի» ԲԿ պաշտոնական կայքը, նորաբաց բաժանմունքը համալրվել  է Magnetom Aera ժամանակակից սկաներով: Մագնիսառեզոնանսային այս տոմոգրաֆը թույլ է տալիս հնարավորինը կարճ ժամանակահատվածում բարձրորակ պատկերներ ստանալ:

Ի տարբերություն հին սերնդի ՄՌՏ սարքերի Magnetom Aera-ի պարագայում հետազոտությունը ընդամենը 15-20 րոպե է պահանջում: Նոր սերնդի սարքն ունի առավել հզոր մագնիսական դաշտ և տեսանելիություն, ինչի արդյունքում տեղեկատվությունն առավել ճշգրիտ է և հստակ, պատկերն ու եզրակացության որակը՝ կատարյալ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում