Սեքսից հրաժարվելը ձեզ մեծ մարզիկ չի դարձնի. հետազոտություն

20 մարտի, 2019  21:33

Գիտնականները ցրել են միֆն այն մասին, որ մրցումներից առաջ սեքսից հրաժարվելը բարձրացնում է մարզիկների դիմացկունությունը:

Ջորջիա նահանգի համալսարանի հետազոտողները 8 մարդու մասնակցությամբ փոքրիկ փորձ են անցկացրել՝ հասկանալու համար արդյոք սեքսն ազդում է ֆիզիզկական ցուցանիշների վրա, թե ոչ:

Կամավորները ստիպված են եղել ինտենսիվ մարզվել՝ ձգումներ անել, ցատկել, բռնելու ուժի թեստեր անցնել եւ այլն:

Մարզումների նախօրեին՝ գիշերը, նրանք պետք է կամ սեքսով զբաղվեին կամ զսպեին իրենց կամ 15 րոպե յոգայով զբաղվեին: Մինչդեռ մարզումների արդյունքներով մարզվողների միջեւ ոչ մի էական տարբերություններ չեն հայտնաբերվել:

Չնայած նման հետաքրքրիր արդյունքներին գիտնականները դեռ չեն շտապում վերջնական եզրակացություններ անել՝ նշելով  ավելի զանգվածային հետազոտություններ անցկացնելու անհրաժեշտությունը:

Փորձի արդյունքները  հրապարակվել են Sexual Medicine ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում