Տաք թեյը կամ սուրճը կարող են կրկնակի մեծացնել քաղցկեղի առաջացման հավանականությունը

21 մարտի, 2019  09:35

Տաք թեյի կամ սուրճի գործածումը կարող է կրկնակի մեծացնել կերակրափողի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Ընդ որում՝ նրանց շրջանում, ովքեր պարբերաբար խմում են տաք ըմպելիքներ, որոնց ջերմաստիճանն անցնում է 60° C-ից, կերակրափողի քաղցկեղի առաջացման հավանականությունը մեծանում է մինչեւ 90 տոկոսով:

Թեհրանի բժշկական համալսարանի (Իրան) գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի շրջանակում հետեւել են 45-ից մինչեւ 75 տարեկան 50045 կամավորների: Այդ ժամանակահատվածում (2004-2017 թվականներ) փորձարկվողների շրջանում հայտնաբերվել է կերակրափողի քաղցկեղի 317 նոր դեպք: Ընդ որում՝ նորագոյացությունները 2,4 անգամ ավելի հաճախ են հայտնաբերվել նրանց շրջանում, ովքեր տաք ըմպելիքներ են խմել, որոնց ջերմաստիճանը հասել է մինչեւ 75° C-ի:

Իրականացված հետազոտությունն իր տեսակի մեջ միակն է: Գիտնականները նշում են, որ առողջապահության ոլորտը կարգավորող գերատեսչությունները դրա արդյունքները պետք է ի գիտություն ընդունեն: Մասնագետների կարծիքով՝ թեյի կամ սուրճի լավագույն ջերմաստիճանը 60° C է, ինչը ցածր է Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդ տվածից (65° C):

Թեյը կամ սուրճը փոքր-ինչ սառեցնելու համար փորձագետները խորհուրդ են տալիս ավելացնել մի փոքր սառը կաթ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում