ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայ ծնողների համար կայք կբացի

27 մարտի, 2019  15:25

ՅՈՒՆԻՍԵՖ-ը մտադիր է նոր կայք բացել, որտեղ փոքր երեխաների ծնողները կկարողանան երեխայի խնամքի մասին գրագետ տեղեկատվություն ստանալ:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը նշեց, որ babycef.am կայքի գլխավոր նպատակն է փոքր երեխաների ծնողներին երեխաների խնամքի ամենատարբեր կողմերի մասին փորձագետների գրագետ խորհուրդները ներկայացնել, ինչպես նաեւ  տեղեկացնել ան մասին, թե ինչպես պահպանել երեխաների հոգեբանական առողջությունը, ինչպես խաղալ նրանց հետ, ինչպես նպաստել նրանց նորմալ զարգացմանը:

Այսօր համացանցում կարելի է տարբեր տեղեկություններ գտնել եւ միշտ չէ, որ դրանք գիտական եւ ճիշտ են:

Հետեւելով ոչ գրագետ խորհուրդներին՝ ծնողները կարող են լուրջ վնաս հասցնել երեխայի առողջությանը եւ միշտ չէ, որ կարող են գրագետ տեղեկատվությոնը վնասակարից տարբերակել: Այս խնդիրը կլուծի նոր կայքը. այստեղ գրանցված ամբողջ տեղեկատվուևթյունը կազմված կլինի համապատասխան մասնագետների կողմից եւ հիմնված կլինի գիտական տվյալների  վրա:

Ավելին՝ ծնողներն, ամենայն հավանականությամբ, հնարավորթույուն կունենան շփվել իրար հետ եւ կիսվել իրենց փորձով:

«Հուսով ենք, որ babycef.am-ը երիտասարդ ծնողների համար յուրատեսակ կողմնորոշիչ կդառնա, որտեղ նրանք կկարողանան գրագետ տեղեկատվություն ստանալ», - նշեց Տանյա Ռադոչայը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում