Չծնված երեխան օգնել է փրկել մոր կյանքը

9 ապրիլի, 2019  20:38

Անգլիայի Սաութհեմփթոն քաղաքից 29-ամյա Յասմին Ռենդոլը այսօր ողջ  է հղիության շնորհիվ: Վաղ փուլում ՈՒՁՀ ժամանակ բժիշկները ժամանկին նկատել էին նրա չարորակ ուռուցքը, որը աննկատ մնալու դեպքում կսպաներ նրան:

Daily Mirror-ը պատմում է, որ Յասմինը ուլտրաձայնային հետազոտությունն անցել է հղիության 8-րդ շաբաթում: մասնագետը հաստատել էր, որ պտուղը նորմալ է զարգանում, սակայն կնոջ միզապարկում նորագոյացություն էր գտել: Եթե չլիներ ՈՒՁՀ-ն, ուռուցքը կարող էր աննկատ մնալ:

Բժիշկները Ռենդոլին զգուշացրել էին, որ հղիության ժամանակ վիրահատությունը մեծացնում է վիժման վտանգը: Սակայն չէր կարելի նաեւ հապաղել, քանի որ աճող ուռուցքը կարող էր ներքին արյունահոսություն առաջացնել: Այդ դեպքում վտանգված կլիներ եւˊ մոր եւˊ երեխայի կյանքը:

Հղիության 19-րդ շաբաթում Ռենդոլիին վիրահատել էին: Այդ ժամանակ ուռուցքը եւս մեկ սմ-ով մեծացել էր: Պտղի համար վտանգը նվազեցնելու համար այն հեռացրել էին սպինալ անզգայացմամբ, որը սովորաբար օգտագործվում է կեսարյան հատման ժամանակ: Վիրահատության ժամանակ կինը գիտակից վիճակում էր մնացել:

Վիրահատությունը լավ էր անցել եւ դրանից հետո հղիությունը շարունակվել էր առանց բարդությունների: 4 ամիս անց Յասմինը աղջիկ էր ունեցել:

«Սա հրաշք երեխա է, — պատմել է նա —ցնցող է, որ նա դեռ փորում լինելով վիրահատություն է  տարել: Ավելին՝ նա փրկել է իմ կյանքը»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում