Կրծքի կաթը նոր սուպեր արտադրա՞նք

15 ապրիլի, 2019  17:18

Այսօր բիոտեխնոլոգիական եւ սննդի ընկերությունները ակտիվորեն ներդրումներ են կատարում սինթետիկ կրծքի կաթի ստեղծմանը վերաբերող նախագծերում: Գաղափարն այն է, որ դա չի լինելու մանկական սնունդ, այլ նախատեսված է լինելու չափահաս սպառողների համար:

Գաղափարի կողմնակից են այն գիտնականները, որոնք հայտարարում են կաթի օլիգոսախարիդների բացառիկ օգտկարաության մասին:

Այս միացությունները նպաստում են ստամոքսաղիքային տրակտում օգտակար մանրէների աճին: Օրինակ DuPont ընկերությունն ունի CARE4U հավելում, իսկ Glycom-ը՝ Holigos:

Այդ հավելումները փոխարինում են բնական օլիգոսախարիդներին:

Ըստ փորձագետների՝ հենց օլիգոսախարիդներով հավելումները մոտ ապագայում հեղափոխություն կկատարեն մարսողությունը բարելավող միջոցների ոլորտում:

Այսօիսով DuPont-ի հավելումն, ըստ ստեղծողների, պետք է տարեկան 5 մլրդ դոլար եկամուտ բերի: Շահույթն ավելի մեծ կլինի, երբ օլիգոսխարիդներով հավելումների շարքը կընդլայնվի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում