Փորձագետը կոռուպցիոն սկանդալների հետ կապված կասկածի տակ դրեց Առողջապահության նախարարի իրազեկությունը

15 ապրիլի, 2019  16:06

«Հայկական ազգային առողջապահական խորհուրդ» կոալիցիայի ղեկավար Գեւորգ Գրիգորյանը կոռուպցիոն սկանդալների հետ կապված կասկածի տակ դրեց Առողջապահության նախարարի իրազեկությունը:

Ապրիլի 15-ին մամուլի ասուլիսին նա մասնավորապես հարց հնչեցրեց՝ արդյոք Թորոսյանը տեղեկացված եղել է իր նախկին տեղակալ Արսեն Դավթյանի կոռումպացվածության մասին, թե ոչ:

«Ամեն դեպքում նախարարը տեղեկացված չէ», -ասել է Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ մարտի 30-ին բերման ենթարկված Արսեն Դավթյանը ձերբակալվել էր, իսկ ապրիլի 13-ին ազատվել առողջապահության փոխնախարարի պաշտոնից:

Կաշառքի փոխանցման փաստով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:

Ըստ ԶԼՄ-ում տարածված տեղեկությունների՝ կաշառքը տվել է «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի գինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը:

Եվս մեկ սկանդալային պատմություն կապված է Իջեւան ԲԿ նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանի հետ, որին մի շարք լրատվամիջոցներ նախարարի մոտ շրջապատից են համարում:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 178 հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով (խարդախություն):

 Ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

Քրեական գործի հարուցման պատճառ է  դարձել 3 հազար դոլարի չափով կաշառք ստանալը՝ հետագայում աշխատանքի տեղավորելու խոստումով:

Գրիգորյանը նշեց, որ նման սկանդալները բացասաբար են ազդել Թորոյանի վարկանիշի վրա:

Հարցեր է առաջացնում նաեւ հակածխախոտային օրենքի նախագիծը, որը արծարծվում է այն պայմաններում, երբ ծխախոտային արտադրանքի սպառումը կարգավորող օրենքը չի գործում: Քննադատության ենթարկվեց նաեւ շարունակական բժշկական կրթության կրեդիտների կուտակման մեխանիզմը, որը լուրջ լրամշակման կարքի ունի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում