Հազվադեպ քաղցկեղային ուռուցքի պատճառով երկամյա աղջկա փորը ահռելի չափերի է հասել

16 ապրիլի, 2019  18:22

Երկամյա Քլեո Քինանը տառապում  է քաղցկեղի հազվադեպ տեսակով, որի հետեւանքով նրա փորը ահռելի չափերի է հասել:

The Daily Mail-ը հայտնում է, որ տարեսկզբից աղջկա փորի հատվածում ոչ մեծ ուռածություն է առաջացել: Բժիշկները դա վերագրել են բնածին հորմոնալ հաշվեկշռի խախտմանը, սակայն Քլեոյի փորը սրընթաց մեծացել է, եւ աղջկա մոտ ուժգին ցավեր են սկսվել:

Ապրիլի սկզբին երեխայի մոտ ախտորոշվել է 3-րդ փուլում գտնվող մակերիկամների քաղցկեղ: Վիրահատությունից առաջ, որը նախատեսված է ընթացիկ տարեվերջին, աղջիկը պետք է լրացուցիչ բուժում ստանա: Բժիշկների պարզաբանմամբ՝ դա անհրաժեշտ է ուռուցքի չափերը փոքրացնելու համար:

Փոքրիկն այս պահին քիմիաթերապիայի կուրս է ստանում, դրանից բացի՝ նրան կատարվել է արյան փոխներարկում: Նրա ապրելիության հավանականությունը գնահատվում է ընդամենը 25-35 տոկոս: Միաժամանակ, կրկնվելու հավանականությունը կազմում է 80 տոկոս:

Հսկա ուռուցքը ճնշում է միզապարկի եւ ուրիշ ներքին օրգանների վրա, սակայն աղջիկը, նրա մոր՝ Շենոնի խոսքով, դրական տրամադրություն ունի: «Նա փքրիկ մարտիկ է: Երբ տեսնում եմ նրա ժպիտը, ինքս էլ եմ փոքր-ինչ թեթեւություն զգում»,- նշում է Շենոնը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում