Յոգայի կանոնավոր պարապմունքները օգտակար են սրտի համար: Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի համաձայն՝ յոգայի շնորհիվ կարելի է նվազեցնել զարկերակային ճնշումն, ինչպես նաեւ բարելավել սրտանոթային համակարգի աշխատանքը:
Փորձագետներն ուշադրություն են դարձնում նրան, որ յոգայի պարապմունքներն օգտակար են նրանց համար, ովքեր պայքարում են սթրեսի, ավելորդ քաշի դեմ կամ ցանկանում են նվազեցնել խոլեստերինի մակարդակը:
ԱՄՆ-ում Էմորի համալսարանի դոցենտ, դոկտոր Փուջ Մեհթը ուշադրություն է դարձնում դեպրեսիայի եւ սրտի եւ անոթների հիվանդությունների զարգացման բարձր ռիսկի միջեւ կապին: Դա կապված է սթրեսի ժամանակ սիմպաթիկ նյարդային համակարգի վրա մեծ ծանրաբեռնվածության հետ:
Մինչ այդ յոգան խորը շնչառության եւ ընդհանուր թուլացման միջոցով օգնում է պայքարել հոգեբանական ծանրաբեռնվածության դեմ:
Պարոքսիզմալ տեսակի նախասրտերի ֆիբրիլյացիա ունեցող անձանց մոտ յոգայի 12 շաբաթ պաարապմունքներից հետո սրտի կծկումների եւ արյան ճնշման հաճախականությունը նվազել է:
Բացի այդ կամավորների մոտ զգալիորեն բարելավել է հոգեզգայական վիճակը:
Միւենույն ժամանակ գիտնականները նշում են, որ յոգայի պարապմունքներից առաջ հարկավոր է խոորհրդաակցել մասնագետների հետ: Սակայն սրտի եւ բարձր ճնշման խնդդիրներ ունեցող անձանց անհրաժեշտ է խուսափել այն դիրքերից, երբ գլուխը սրտի մակարդակից ցածր է :
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում