«Սրտի էլեկտրիկ» Կարապետ Դավթյանը ապրիլի 25-26-ին վիրահատություններ է կատարելու «Աստղիկ» ԲԿ-ում

17 ապրիլի, 2019  14:22

Ապրիլի 25-ին և 26-ին երկօրյա այցով «Աստղիկ» ԲԿ կժամանի ՌԴ առաջատար սրտաբան-առիթմոլոգ, բ.գ.դ., Կարապետ Դավթյանը, ով իր այցի ընթացքում կիրականացնի սրտի բարդ վիրահատություններ:

Խորհրդատվության եւ հետազոտության հերթագրման համար զանգահարեք 099 990500 հեռախոսահամարին:

Կարապետ Դավթյանը սրտի ռիթմի խանգարումների ամենահայտնի մասնագետներից է: Նա հանդիսանում է նաեւ Եվրոպական սրտի ռիթմի ասոցիացիայի անդամ, ՌԴ գիտական խորհրդի անդամ եւ ՌԴ-ում նորագույն բժշկական տեխնոլոգիաների ներմուծման գլխավոր մասնագետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում