ՄԻԱՎ-ը կարող է վտանգավոր բնածին հիվանդության դեմ պայքարի բանալի դառնալ

22 ապրիլի, 2019  16:22

Ամերիկացի գիտնականները  ՄԻԱՎ-ը բարեհաջող օգտագործել են «պղպջակում ապրող տղայի»՝ ծանր բնածին կոմբինացված իմունոդեֆիցիտով 8 երեխաների բուժման համար:

Այդ երեխաների մոտ բնածին գենետիկ արատի պատճառով գրեթե բացակայել է իմունային պաշտպանությունը, դրա համար նրանք ստիպված են եղել լիակատար մեկուսացման մեջ ապրել՝ ստերիլ պայմաններում՝ «պղպջակում»:

Նոր թերապիան, որին դիմել են St Jude's Children Research Hospital-ից գիտնականները ենթադրում է ոսկրածուծի ստացում եւ ԴՆԹ-ում լ արատի շտկում՝ գենի ճիշտ տարբերակի ներդրման միջոցով: Ընդ որում  գենի մատակարարման միջոց էր դարձել ՄԻԱՎ-ի փոփոխված շտամը: Փորձն ավելի քան հաջող էր ստացվել եւ երեխաների իմունիտետը վերականգնվել էր: Մի ամիս անց նրանց դուրս էին գրել հիվանդանոցից: Այժմ բոլոր երեխաներն իրենց լավ են զգում, լավ արձագանքում են  պատվաստմանը եւ նորմալ պաշտպանության համար ունեն իմունային բոլոր բջիջները:

Ըստ գիտնականների՝ սա իսկական բեկում է, քանի որ միակ մատչելի բուժումը ոսկրածուծի փոխպատվաստումն էր, որը վերցրել էին կատարելապես հարմար դոնոր բարեկամից: Սակայն պացիենտների ավելի քան 80 տոկոսը չեն կարողանում հարմար դոնոր գտնել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում