Եզակի դեպք. երեխայի աղեհամակարգը նմանվել է հարցական նշանի (ֆոտո)

30 մայիսի, 2019  09:37

ԱՄՆ-ում բժիշկներն արտասովոր դեպք են գրանցել. երեխայի հաստ աղին զարգացել է հարցական նշանի ձեւով։

Բժիշկներն ուշադրություն են դարձրել նորածնի առողջական վիճակի վրա. կյանքի առաջին 24 ժամվա ընթացքում նա փորկապություն է ունեցել, իսկ որովայնը փքված էր։ Սքանավորումը պարզել է զարգացման անոմալիա. փոքրիկ պացիենտի մոտ հաստ աղին կարճ էր եւ ձեռք էր բերել հարցական նշանի տեսք։ Բժիշկները ախտորոշել են Գիրշպրունգի հիվանդություն (HSCR), որը հանդիպում է 1։5 հազար հարաբերակցությամբ նորածինների դեպքում։

Վեց ամսվա ընթացքում երեխան երկու վիրահատության է ենթարկվել՝ իլեոստոմիա եւ կոլեկտոմիա։ Բժիշկները նշում են, որ երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա։

Արտասովոր դեպքը նկարագրված է New England Journal of Medicine ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում