16-ամյա Սալմա Բաշիրը 10 տարի առաջ լողավազանում տեղի ունեցած դժբախտ դեպքից հետո հաշմանդամ է դարձել:
The Daily Mail-ը հաղորդում է, որ աղջիկը զրկվել է բարակ եւ հաստ աղուց, ինչպես նաեւ լեղապարկից: Բացի այդ նրա որովայնին բաց վերք է մնացել, որն ամենօրյա բուժական խնամքի կարքի ունի:
Դժվար է հավատալ, բայց ծանր վնասվածքի պատճառ է դարձել լողավազանի ներթող կափույրը. հզորությունն այնքան ուժեղ է եղել, որ այն բառացիորեն պատռել է 5-ամյա Սալիի բարակ աղին: Օրգանի փոխպատվաստումը անհաջող է անցել եւ վիրաբույժները ստիպված են եղել հեռացնել հաստ աղին եւ լեղապարկը:
Սալման չի կարողանում սովորական սննուդով սնվել: Տանը պատրաստված ուտելիքները վայելելու համար նա ծամում է ուտելիքի մանր կտորները, իսկ հետո թքում դրանք պոլիէթիլենային տոպրակի մեջ:
Կենսագործունեության համար անհրաժեշտ սննդարար նյութերը նա ստանում է հատուկ համակարգի միջոցով, որը ամեն օր 20 ժամ միացված է նրա մարմնին: Վիտամիններ եւ միկրոտարրեր պարունակող լուծույթով տարայի քաշը 7-9 կգ է:
Մինչ այդ Սալին հաշմանդամության պատճառով թերզարգացած է մնացել:
Աղջիկը տեղաշարժվում է հաշմանդամի սայլակով: Նրա ընտանիքն ամեն շաբաթ միայն անհրաժեշտ անալիզների համար 1000 դոլար է ծախսում: Սալման 5 օրգանների փոխպատվատսման կարքի ունի՝ բարակ եւ հաստ աղու, լյարդի, ստամոքսի եւ ենթաստամոքսային գեղձի: Վիրահատության արժեքը կազմում է 3 մլն դոլար, ընդ որում երաշխիքներ չկան, որ այն բարեհաջող կանցնի: Այս պահին GoFundMe քրաուդֆանդինգային հարթակի միջոցով հաջողվել է 15 հազար դոլար հավաքել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր