• Latest news

Դժբախտ դեպքից հետո աղջիկը 10 տարի չի կարողանում ուտել եւ 3 մլն դոլար արժողությամբ 5 օրգանների փոխպատվաստման կարիք ունի

6 հունիսի, 2019  13:30

16-ամյա Սալմա Բաշիրը 10 տարի առաջ լողավազանում տեղի ունեցած դժբախտ դեպքից հետո հաշմանդամ է դարձել:

The Daily Mail-ը հաղորդում է, որ աղջիկը զրկվել է բարակ եւ հաստ աղուց, ինչպես նաեւ լեղապարկից: Բացի այդ նրա որովայնին բաց վերք է մնացել, որն ամենօրյա բուժական խնամքի կարքի ունի:

Դժվար է հավատալ, բայց ծանր վնասվածքի պատճառ է դարձել լողավազանի ներթող կափույրը. հզորությունն այնքան ուժեղ է եղել, որ այն բառացիորեն պատռել է 5-ամյա Սալիի բարակ աղին: Օրգանի փոխպատվաստումը անհաջող է անցել եւ վիրաբույժները ստիպված են եղել հեռացնել հաստ աղին եւ լեղապարկը:

Սալման չի կարողանում սովորական սննուդով սնվել: Տանը պատրաստված ուտելիքները վայելելու համար նա ծամում է ուտելիքի մանր կտորները, իսկ հետո թքում դրանք պոլիէթիլենային տոպրակի մեջ:

Կենսագործունեության համար անհրաժեշտ  սննդարար նյութերը նա ստանում  է հատուկ համակարգի միջոցով, որը ամեն օր 20 ժամ  միացված է նրա մարմնին: Վիտամիններ եւ միկրոտարրեր պարունակող  լուծույթով տարայի քաշը 7-9 կգ է:

Մինչ այդ Սալին հաշմանդամության պատճառով թերզարգացած է մնացել:

Աղջիկը տեղաշարժվում է հաշմանդամի սայլակով: Նրա ընտանիքն ամեն շաբաթ միայն անհրաժեշտ անալիզների համար  1000 դոլար է ծախսում: Սալման 5 օրգանների փոխպատվատսման կարքի ունի՝ բարակ եւ հաստ աղու, լյարդի, ստամոքսի եւ ենթաստամոքսային գեղձի: Վիրահատության արժեքը կազմում է 3 մլն դոլար, ընդ որում երաշխիքներ չկան, որ այն բարեհաջող կանցնի: Այս պահին GoFundMe քրաուդֆանդինգային հարթակի միջոցով  հաջողվել է 15 հազար դոլար հավաքել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել