14 խորհուրդ մասնագետից. ինչպե՞ս պաշտպանվել աղիքային վարակներից

22 հունիսի, 2019  18:53

Հայաստանում ամռանը աղիքային վարակների դեպքերն աճում են: Այս տարի հատկապես տարածված են դիզենտերիան եւ սալմոնելլոզը:

ՀՀ ԱՆ ԱՆ հիվանդությունների վերահսկմանեւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդություններիհամաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը կիսվել է մի քանի խորհրդով այն մասին, թե ինչպես կարող եք պաշտպանել ինքներդ ձեզ եւ ձեր երեխաներին այդ հիվանդություններից.

Խանութից մթերք գնելիս պարտադիր նայեք պիտանելիություն ժամկետը: Այս եղանակին մթերքներն արագ են փչանում: Սննդամթերքը միշտ պահեք սառնարանում, նույնիսկ եթե այն գնել եք թարմ վիճակում, այն կփչանա, եթե մի քանի ժամ թողնեք սենյակային ջերմաստիճանի պայմաններում: Պատրաստեք քիչ, որպեսզի ուտելիքը երկար պահպանվի: Միսն ու մսամթերքը պահեք սառնարանում փակ ամանի մեջ, որպեսզի այն լինի առանձին մյուս մթերքներից: Ձուն օգտագործելուց առաջ պարտադիր լվացեք, նույնիսկ եթե այն օգտագործում եք թխման համար: Մի մոռացեք ջերմային ճիշտ մշակման մասին. չեփած միսը կարող է շատ վտանգավոր լինել: Եթե մթերքի համը փոխվում է, ապա դեն նետեք այն: Երեխաներին սովորեցրեք լվանալ ձեռքերը, երբ տուն են մտնում, ինչպես նաեւ զուգարան գնալուց հետո եւ ուտելուց առաջ: Հաճախ աղիքային վարակների պատճառ են դառնում կեղտոտ ձեռքերը: Փողոցում փափուկ պաղպաղակ մի գնեք: Ֆրեշը/սմուզին, որոնք վաճառում են փողոցում, եւս կարող են վտանգ ներկայացնել, հատկապես եթե դրանք վաճառվում են մի տեղ, որտեղ չկա ջուր եւ սառնարան: Երեխաներին թույլ մի տվեք լողալ ջրավազանում, որը նախատեսված չէ դրա համար: Եթե քաղաքից դուրս եկ մեկնում, ձեզ հետ վերցրեց ջրով լի շշեր եւ մի խմեք աղբյուրներից: Եթե քաղաքից դուրս եկ մեկնում, փչացող մթերքներ մի վերցրեք, օրինակ՝ կրեմով տորթեր: Ցանկացած մթերք պահեք փակ տարրայի մեջ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում