Կինը քիչ էր մնացել կուրանար շրթունքների մեջ ներարկված ֆիլերների պատճառով

28 հունիսի, 2019  09:35

Նորաձեւ միտումներին հետեւելու եւ շրթունքների շտկում կատարելու փորձը քիչ էր մնում 38-ամյա Լինդսեյ Քոլինզի համար տեսողության գինն ունենար:

The Daily Mail-ը հայտնում է, որ «գեղեցկության ներարկումները» կատարել է լիցենզիա չունեցող կոսմետոլոգը՝ որպես ծննդյան օրվա նվեր: Լինդսեյի վերին շրթունքը, սակայն, շուտով եռակի մեծացել է եւ փաստացի սեւացել: Կնոջ մոտ սկսվել են ուժգին եւ տանջող ցավեր, շրթունքներում թարախային բորբոքում է զարգացել: Արդյունքում Լինդսեյը չի կարողացել ո՛չ ուտել, ո՛չ խոսել:

Հետազոտության ժամանակ պարզվել է, որ կոսմետոլոգը սխալմամբ ֆիլերները ներարկել էր զարկերակի մեջ: Բժիշկների խոսքով՝ դա կարող էր բերել տեսողության կորուստի: Լինդսեյի առողջության լիակատար վերականգնումը մի քանի ամիս է տեւել:

Որպես անհաջող կոսմետիկ միջամտության հիշեցում կնոջ շրթունքների վրա սպիներ են մնացել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում