ԱՄՆ-ում 370 գրամ քաշով երեխա է ծնվել

1 օգոստոսի, 2019  15:27

ԱՄՆ-ի Այովա նահանգում լույս աշխարհ է եկել ընդամենը 370 գրամ քաշով երեխա:

New York Post-ը հաղորդում է, որ տղան ժամկետից շուտ է ծնվել՝ հղիությն 23-րդ շաբաթում:

Հուլիսի 11-ին մոր մոտ պտղաջրերի անսպասելի հոսք է տեղի ունեցել, որից հետո նրան շտապ հոսպիտալացրել են: Բժիշկները որոշել են շտապ կեսարյան հատում անցկացնել:

Մինչեւ նոյեմբեր փոքրիկը, որին կոչել են Ջեյդեն, պետք է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բուժում անցնի, սակայն նրա ծնողները լավատես են եւ միայն դրական սպասումներ ունեն:

Նշվում է, որ անհաս երեխաները կարող են առողջության հետ կապված երկարաժամկետ խնդիրներ ունենալ , ինչի կապակցությամբ նրանց երկար ժամանակ է պահանջվում հիվանդանոցում գտնվել: Ամերիկացի մասնագետների գնահատականներով՝  հղիության մինչեւ 24-րդ շաբաթը ծնված երեպաների ողջ մնալու հավանականությունը 50 տոկոսից փոքր է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում