ԱՄՆ-ում տղամարդը մահացել է տզի կծելուց հետո

2 օգոստոսի, 2019  22:26

Նյու Յորքում տզի կծելուց հետո մահացու դեպք է գրանցվել: Արտասահմանյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ մահվան պատճառ է դարձել վտանգավոր Պովասսան վիրուսը:

Վիրուսի ախտանիշներից են՝ դողէրոցք, գլխացավեր, սրտխառնոց, գիտակցության շփոթություն, հիշողության կորուստ: Ընդ որում, վիրուսը կարող է վարակել ուղեղը, ինչը հիվանդի մահվան պատճառ է դառնում: Ընդ որում, Պովասսանի դեմ դեղորայք չկա:

Տվյալ վարակը հանդիպում է հազվադեպ. միայն ԱՄՆ-ում 10 տարվա ընթացքում 33 դեպք է գրանցվել:

Փորձագետները մտավախություն ունեն՝ կապված հիվանդության աճի հետ, որը պայմանավորված է կլիմայի փոփոխությամբ, որն էլ ազդում է տզերի պոպուլյացիային: Այդ կապակցությամբ մասնագետները քաղաքացիներին կոչ են անում զգոն լինել բաց տարածքներում, ինչպես նաեւ մշտապես ստուգել իրենց տնային կենդանիներին:

Տզերը կարող են լինել Լայմի հիվանդության, անապլազմոզի, էրլիխիոզ, տենդի վարակակիրներ: Սակայն ամենավտանգավոր վարակը համարվում է Պովասսանը. նա կարող է հարձակվել ուղեղի վրա՝ դառնալով կյանքի հետ անհամատեղելի այտուցի զարգացման պատճառ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում