Աշնանը եւ ձմռանը ծնվածները ենթակա են հոգեկան խանգարումների. գիտնականներ

5 օգոստոսի, 2019  12:18

Քարդիֆի համալսարանի գիտնականները կապ են հայտնաբերել տարվա եղանակի, երբ մարդը ծնվել է, եւ նրա մոտ հոգեկան հիվանդությունների զարգացման հավանականության միջեւ: Անցկացված հետազոտության համաձայն՝ այս վտանգին առավել ենթակա են աշնանը եւ ձմռանը ծնված երեխաները:

MedicalXpress-ը հայտնում է, որ հետազոտությանը մասնակցելու համար ներգրավվել է 300-ից ավելի կին: Պարզվել է, որ նրանց թքի մեջ, ովքեր երեխաներին ծնել են տարվա ցուրտ եղանակին, միջինը պարունակվել է 20 տոկոսով ավելի շատ կորտիզոլ՝ նրանց համեմատությամբ, ովքեր ծննդաբերել են գարնանը կամ ամռանը:

Հաշվի առնելով այն, որ կորտիզոլի մեծ պարունակությունը բացասաբար է ազդում մոր արգանդում պտղի զարգացման վրա, արդյունքում փոքրիկների մոտ զարգանում է հոգեկան խանգարումների հանդեպ ավելի մեծ հակվածություն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում