Սմարթֆոնի կոտրված էկրանը քիչ էր մնում մատի հատման բերեր

6 օգոստոսի, 2019  21:32

Մալայզիայի բնակիչ 23-ամյա Ազուան Իքբալ Աբդուլլահ Սանին 4 ամիս չի փոխել սմարթֆոնի ճաքած էկրանի ապակին՝ չկասկածելով, որ դա կարող է առողջության համար անվտանգ չլինել:

Asia One-ը փոխանցում է, որ օրերից մի օր տղամարդը ուշադրություն է դարձրել, որ աջ ձեռքի բթամատը ուռչել է եւ ծածկվել մուգ բծերով: Բժիշկները բակտերիալ ինֆեկցիա են ախտորոշել, սակայն հակաբիոտիկներով եւ ցավազրկողներով բուժումը արդյունք չի տվել:

Մասնավոր կլինիկայում կրկնակի զննման ժամանակ նրա մատի մեջ հայտնաբերել են սմարթֆոնի ապակու մասնիկներ, որից հետո պացիենտին ուղարկել են վիրահատության: Բժիշկների խոսքով՝ վիրաբուժական միջամտության հետաձգումը կարող էր բերել մատի հատման:

Տղամարդն այսօրվա դրությամբ հիվանդանոցից դուրս է գրվել, նրա առողջությանը ոչ մի բան չի սպառնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում