Երիտասարդ կինը մահացել է՝ քաղցկեղը հղիություն համարելով

8 օգոստոսի, 2019  13:11

24-ամյա լատվիացի Բաիբա Կրաուպսան  (Baiba Kraupsa) որովայնի քաղցկեղային ուռուցքը հղիություն է համարել, ինչն էլ նրա մահվան պատճառ է դարձել:

WalesOnline-ը հաղորդում է, որ Բաիբան սովորում եւ աշխատում էր Բրիտանիայում: Սխալ կողմնորոշվելով՝ կինը  որոշել է, որ առողջական վիճակի փոփոխությունը կապված է ապագա մայրության հետ: Նա ուրախալի լուրը հայտնել է ազգականներին,  սակայն առաջին ՈՒՁՀ-ից հետո նրա մոտ քաղցկեղի ագրեսիվ տեսակ է հայտնաբերվել:

Բժիշկները չեն կարողացել փրկել Բաիբայի կյանքը. հուլիսի 22-ին նա մահացել է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում