Ընդլայնել է սանիտարական ավիացիայի միջոցով տեղափոխման ենթակա դեպքերի ցանկը

9 օգոստոսի, 2019  11:48

Վերջին 4 ամիսների աշխատանքը վերլուծելով, ընդլայնել ենք պետական պատվերի շրջանակներում տեղափոխման ենթակա դեպքերի ցանկը և այն հիմա ընդգրկում է 13 ախտորոշում կամ վիճակ նախկին 6-ի փոխարեն: Այդ մասին գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում:

Տեղափոխման ենթակա դեպքերի ցանկը.

Գանգուղեղային եւ ողնաշարի ծանր վնասվածքներ` տրավմատիկ շոկի ուղեկցումով, պոլիտրավմա (խոշոր ոսկրերի եւ/կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներ), կյանքին վտանգ սպառնացող ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում` գիտակցության կորստով, էկզոգեն թունավորումներ (կենդանիների խայթոցից, դեղորայքային եւ քիմիական նյութերով թունավորումներ)` պոլիօրգանային անբավարարության ախտանիշներով, մարմնի արտաքին ծածկույթի 3-րդ, 4-րդ աստիճանների այրվածքներ, այրվածքային հիվանդություն, ինֆեկցիոն-տոքսիկ շոկով ուղեկցվող հիվանդություններ եւ վիճակներ, կյանքին վտանգ սպառնացող անհայտ էթիոլոգիայի գիտակցության կորուստ, հղիներ եւ ծննդկաններ, որոնց կյանքին վտանգ է սպառնում, ռեսպիրատոր դիսթրես սինդրոմ` ծանր աստիճանի (նորածնային շրջանում), սուր երիկամային անբավարարություն (մինչեւ 18 տարեկան երեխաների դեպքում), սրտային անբավարարություն, պարոքսիզմալ տախիկարդիա (մինչեւ 18 տարեկան երեխաների դեպքում), կոմա` անհայտ էթիոլոգիայի (մինչեւ 18 տարեկան երեխաների դեպքում), գլխուղեղի սպոնտան արյունազեղումներ (մինչեւ 18 տարեկան երեխաների դեպքում):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում