Ֆուտբոլային հանդիպումների դիտումը հավասարեցրել են կարդիոմարզումներին

15 օգոստոսի, 2019  21:15

Լավ նորություն ֆուտբոլի երկրպագուների համար. անգամ մեկ խաղի դիտումը օգտակար է սրտի համար:

Լիդսի համալսարանի գիտնականները առաջնություններից մեկի 3 հանդիպումների ընթացքում հետեւել են 20-62 տարեկան  25 ֆուտբոլային երկրպագուների առողջական վիճակին:

Պարզվել է, որ հանդիպման դիտման ժամանակ սրտի կրճատումների հաճախականությունը ավելանում է մոտավորապես 64 տոկոսով, որոշ դեպքերում հասնելով րոպեում 130 զարկերի, այն դեպքում երբ նորման 60-100 զարկն է:

Հակառակորդի դարպասներում գոլը  սրտի ռիթմն ավելացրել է միջինում 27 տոկոսով, իսկ սիրելի թիմի դարպասում հայտնված գնդակը՝ 22 տոկոսով:

Այս կարդիոմարզումը, ըստ հետազոտողների, համարժեք է 30 րոպեում արագ քայլքին:

Բացի այդ սիրելի թիմի հաղթանակը նվազեցնում է երկրպագուների զարկերակային ճնշումը եւ նրանց ողջ օրվա համար էներգիա  տալիս: Իսկ պարտության դեպքում իրավիճակը զարգանում է ճիշտ հակառակ կերպ եւ երկրպագուների մոտ էմոցիոնալ անկում է նկատվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում