Անգլիայից շինարար Սեբաստիան Գլիդի համար սովորական աշխատանքային օրը ողբերգական միջադեպով է ավարտվել:
The Sun-ը հաղորդում է, որ 27-ամյա տղամարդը ճանապարհային աշխատանքներ է կատարել, երբ 3 մ բարձրությունից նրա վրա բետոնախառնիչի մաս է ընկել:
Սեբաստիանը փորձել է մի կողմ քաշվել, սակայն մեջքին սաստիկ ցավ է զգացել, որն ինչպես պարզվել է, դարձել է երիկամի վնասվաքծի պատճառ:
Տուժողին դուրս բերելու համար փրկարարներին 2 ժամ է պահանջվել:
Պարզվել է՝ Սեբաստիանի ոտքի ոսկորը փշրված է եւ նրան ընդհանուր առմամբ 9 վիրահատություն է պահանջվել, այդ թվում վերջույթի անդամահատման համար: Բացի այդ տղամարդը 3 շաբաթ արհեստական կոմայի մեջ է անցկացրել:
Չնայած հաշմանդամությանը՝ Սեբաստիանը ակտիվորեն մարզվում է մարզադահլիճում եւ անգամ մտադիր է մասնակցել բոդիբիլդինգի մրցումներին:
Տղամարդը գործատուին դատի է տվել եւ այս պահին քննչական միջոցառումներ են անցկացվում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր