Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների մասով պետական պատվերի գումարների բաշխման գործընացը եւ 2019 թվականի բյուջեի հաշվարկներն իրականացվել են Երևանում և Հայաստանի մարզերում տեղակայված կազմակերպությունների բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից օգտվելու հավասար պայմաններ ապահովելու նպատակով:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը, պետական պատվերը բաշխվում է համաձայն կառավարության 318-Ն որոշման, ըստ որի` հաշվի են առնվում փաստացի կատարած աշխատանքները նախորդ և ընթացիկ տարվա ընթացքում, ինչպես նաև կենտրոնների վերջին տարիների նորագույն սարքավորումներով վերազինումը, նոր ծառայությունների մատուցումը, թարմացված կադրային ռեսուրսը, նորագույն և բարձր տեխնոլոգիաներով բժշկական սպասարկման ծառայությունների կիրառումը, նորացված լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտություններ իրականացնելու հնարավորությունները և այլն:Արդյունքում իրականացվում է սպասարկվող բժշկական դեպքերի թվի աճի կանխատեսում, որի հիման վրա հաշվարկվում են բաշխվող և վերաբաշխվող ֆինանսական միջոցները:
Ստորև աղյուսակի տեսքով ներկայացված է 2018, 2019 թվականի թվով 10 կազմակերպություններին հատկացված ֆինանսական միջոցները և 2019 թվականի օգոստոսի վերաբաշխումը:
Կազմակերպության անվանումը
Մարզ
2018 թվականի պայմանա-գրային գումար
2019 թվականի պայմանա-գրային գումար (01.01.19 դրությամբ)
2019 թվականի պայմանա-գրային գումար (01.08.19 դրությամբ)
1
Արմամաքս ՍՊԸ
Երևան
200601,5
90601,5
148 209,9
2
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն ՓԲԸ
Երևան
60110,6
70551,3
125 284,5
3
Նաթալի ֆարմ ՍՊԸ Աստղիկ բժշկական կենտրոն
Երևան
47691,0
54726,4
94 727,0
4
ՄԻԲՍ ՍՊԸ
Երևան
25148,0
57037,6
86 934,5
5
Էրեբունի բժշկական կենտրոն ՓԲԸ
Երևան
30695,0
55146,7
81 999,6
6
Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն ՓԲԸ
Երևան
46689,7
54497,6
79 518,1
7
Արաբկիր Բժշկական Համալիր ԵԴԱԻ ՍՊԸ
Երևան
37806,4
45265,4
67 343,9
8
Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան Հիմնադրամ
Երևան
36180,5
51785,7
60 803,8
9
Դիագնոստիկա բժշկական միավորում ԲԲԸ
Երևան
40251,4
40259,0
51 752,8
10
Իզմիրլյան բժշկական կենտրոն ՓԲԸ
Երևան
24045,5
36850,6
49 029,0
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում